Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է նախկին փոխվարչապետ, ներկայում ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Միջնորդությունը ներկայացրել էր փաստաբան Լուսինե Սահակյանը։

Սեպտեմբերի 18-ի նիստում դատավոր Պետրոսյանը, մերժելով միջնորդությունը, հայտարարել է, որ քանի որ գործը հարուցվել էր մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, տեղի է ունեցել արարքի վերաորակավորում, ուստի քրեական հետապնդում իրականացնելու համար խորհրդարանի համաձայնությունը չի պահանջվում։

Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնել է, որ այսօր նշանակված է ևս մեկ նիստ՝ պաշտպանյալի մասնակցությամբ, և հետևաբար այս նիստը ինչ-որ պահի ստիպված կլինեն ընդհատել։

Փաստաբան Սահակյանը անհամաձայնություն է հայտնել ընդունված որոշմանը՝ նշելով, որ այն չի բխում ոչ օրենքի պահանջներից, ոչ էլ ՍԴ որոշումից, հակասում է եվրոպական օրենսդրության պահանջներին և ունի քաղաքական ենթատեքստ, ինչի կապակցությամբ պաշտպանությունը քայլեր կձեռնարկի։