Ինդոնեզիայում ռուսական Sukhoi SuperJet-10 օդանավի աղետի զոհերի մարմինների հանձնումը կսկսվի մայիսի 23-ին:

Մարմինների ճանաչումն ավարտվել է մայիսի 20-ին:  Ինդոնեզական կողմը ձեռնամուխ է եղել համապատասխան փաստաթղթերի ձեւակերպմանը:

Ինդոնեզական ոստիկանության ջոկատային գեներալ Մուսադեկ Իսհակը հայտարարել է, որ ավարտվել է նաեւ մարմինների նույնականացումը, եւ դրա համար փորձագետները տարբեր մեթոդներ են կիրառել`  մատնահետքերի համեմատում, դատական պաթոլոգաանատոմիայի եւ ատամնաբուժության մեթոդներ: Մասնագետները հանգել են այն եզրակացությանը, որ SSJ-100-ի վթարի զոհեր են դարձել 14 կին եւ 31 տղամարդ, հայտնում է  BFM.RU-ն:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ը,  Sukhoi Superjet-100-ն ընկել է մայիսի 9-ին ցուցադրական թռիչքի ժամանակ. այն բախվել է Սալակ լեռան լանջին: Օդանավում  45 մարդ է  եղել, բոլորը զոհվել են: Մայիսի 16-ին եւս մեկ «սեւ արկղ» է գտնվել` խոսքային:

Փորձագետների խոսքով` օդաչուների բանակցությունների ձայնագրությունը բարձրորակ է, ինքնաձայնագրիչի գրանցած տեղեկատվությունն ամբողջպես պահպանված է` ընդհուպ օդանավի բախման պահը: Երկրորդ արկղը` պարամետրային գրանցիչը, առայժմ չի գտնվել: