Երեւանի բենզալցակայաններում հանգստյան օրերին բենզինի բոլոր տեսակներն էժանացել են 10-ական դրամով: «Սուպեր» տեսակի բենզին այսօր` մայիսի 21-ին առաջարկվում է 530 դրամով, «պրեմիումը»` 510 դրամով, «ռեգուլյարը»` 490 դրամով:
Բենզինի վերջին թանկացումը Երեւանում տեղի էր ունեցել ապրիլի սկզբներին: Ընդհանոր առմամբ` տարեսկզբից բենզինը հանրապետությունում թանկացել է մոտ 8%-ով:
Բենզինի գնանկումը հավանաբար պայմանավորված է նավթի միջազգային գների շեշտակի անկումով: Ամերիկյան WTI թեթեւ տեսակի նավթի գինն իջել է մինչեւ 93-94 դոլար` բարելի դիմաց, իսկ եվրոպական Brent տեսակի նավթի ներկայում տատանվում է 110 դոլարի սահմաններում: Միայն մայիսին նավթի գների անկումը կզմում է մոտ 10%: Գնանկման հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայից մատակարարումների աճն է:
Նշենք սակայն, որ բենզինը ոչ բոլոր տարածաշրջաններում է էժանանում: Այսպես` Ռուսաստանում մայիսի 7-13 ժամանակահատվածում բենզինի միջին գինը բարձրացել է 0.4% -ով եւ կազմում է 27.23 ռուբլի 1 լիտրի դիմաց (մոտ 345 դրամ):




























