Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հիվանդության պատճառով չեղարկել է սեպտեմբերի 18-ին Ուկրաինա նախատեսված այցը։ Այս մասին, հղում կատարելով ուկրաինական աղբյուրներին, հայտնել է TASR լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ ուկրաինական «Новости. Live» հեռուստաալիքը հայտնել էր, որ Ֆիցոն ժամանել է Ուկրաինա՝ մասնակցելու Կարպատյան ինտեգրացիոն նախաձեռնության հանդիպմանը։

Ֆիցոն հինգշաբթի տեղեկացրել էր, որ ուրբաթ կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի Զելենսկու և Ուկրաինայի նոր վարչապետի հետ։ Այնուհետև սլովակյան լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետը պետք է մասնակցեր Կարպատյան գագաթնաժողովին։ Հանդիպմանը, գործակալության տվյալներով, Ֆիցոյին կփոխարինի ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկը։