Հունգարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը հայտարարել է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրածի, ապա հաջորդ տարվա հոկտեմբերին Հունգարիա գազի մատակարարումների խնդիրը կլուծվի այլ՝ ոչ ռուսական աղբյուրների հաշվին, փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ նրա՝ գազի մատակարարումները Հունգարիա հնարավոր կդառնան նույնիսկ առանց ռուսական գազի՝ մինչև 2027 թվականի հոկտեմբերը։

Նա չի հստակեցրել, թե վերջին ամիսներին որքանով է նվազել Հունգարիայի կախվածությունը ռուսական գազից։

Նախարարը նշել է, որ սկսվել են բանակցություններ խորվաթ գործընկերոջ հետ՝ Ադրիատիկ խողովակաշարը ամբողջ հզորությամբ օգտագործելու վերաբերյալ։