Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է համաշխարհային զենքի շուկայի առաջատարների շարքում իր դիրքերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС գործակալությունը

Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերների փաթեթն աճում է և այսօրվա դրությամբ գերազանցել է 70 միլիարդ դոլարը։ «Դա նշանակում է, որ Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է համաշխարհային զենքի շուկայի առաջատարների շարքում իր դիրքերը», — ընդգծել է Պուտինը։