Մերձմոսկվայում գաստարբայտերները առեւանգել են գործատուի մեքենան եւ մրցում են կազմակերպել: Արդյունքում երեք հետիոտներ հայտնվել են դիահերձարանում, մեկը` վերակենդանացման բաժնում:
Նախնական տվյալներով, երկու երիտասարդներ մայիսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում Audi մակնիշի երկու մեքենաներով մրցում են կազմակերպել Մերձմոսկվայի Իստրինսկի շրջանի Զելեկվո գյուղի ճանապարհին: Վարորդներից մեկը չի կարողացել կառավարել մեքենան, որը ողջ թափով բախվել է ավտոբուսի կանգառին:
Միջադեպի արդյունքում երեք հետիոտներ մահացել են տեղում, եւս մեկը կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Վեստի FM»-ը, մեքենաներում գաստաբայտերներ են եղել, որոնց առեւանգել էին գոծատուի մեքենան: Երկրորդ մեքենան եւս նրանց չի պատկանել:




























