Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։

Այս մասին նշվում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի կարգադրության մեջ։

Պարգևատրման չափը չի նշվում։