«Հպարտությամբ հայտարարում եմ, որ այսօրվանից ես արգելում եմ Սպիտակ տուն մուտքը կեղծ լուրեր տարածող CNN, MSNOW (որոնք վերջերս փոխեցին իրենց անունը MSNBC-ից՝ ցածր լսարանի և անբավարար հեղինակության պատճառով) և Politico հեռուստաալիքներին (որոնք Ջո Բայդենի կոռումպացված վարչակազմի օրոք ԱՄՆ կառավարության կողմից ուղղակիորեն ստացել են անօրինական և աբսուրդային՝ 8 միլիոն դոլարի բաժանորդագրություն, որպեսզի «գոյությունը քարշ տան»։ Դա ինձ կոռուպցիա է թվում)»։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրատվամիջոցները չպետք է անընդհատ հորինվածքներ և սուտ գրեն կամ հաղորդեն, երբ լուսաբանում են Միացյալ Նահանգների նախագահի, Թրամփի վարչակազմի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործունեությունը։ Այլ կեղծ լրատվամիջոցներ նույնպես կարող են արժանանալ նույն ճակատագրին»,- նշել է Թրամփը։




























