Գարնանը, Իրանի հետ պատերազմի թեժ շրջանում, ամերիկացի զինվորականների շրջանում տարածված հետախուզական զեկույցն անմիջապես տագնապ առաջացրեց։ «Մերձավոր Արևելքում չինական նավը տեղափոխում էր միջուկային զենքի ստեղծման ծրագրի բաղադրիչներ»,- նշվում էր զեկույցում։
CNN-ի չորս աղբյուրի տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն անմիջապես անցել էին գործողությունների՝ նավը կանգնեցնելու ծրագիր մշակելով։ Ըստ այդ աղբյուրների՝ ԱՄՆ-ի զինված ծառայողները պատրաստվում էին նավ բարձրանալ, իսկ օդում ռազմական ինքնաթիռներ էին։
Միայն ծրագրված գործողությունից քիչ առաջ պաշտոնյաները խորությամբ ուսումնասիրեցին հատուկ գործողությունների հրամանատարության վերլուծաբանի կազմած զեկույցը և հայտնաբերեցին, որ այն ստեղծվել էր արհեստական բանականության օգնությամբ։ Պարզվել է, որ վերլուծաբանի օգտագործած չաթ-բոտը սխալ էր նույնականացրել նավով տեղափոխվող բեռը։
Ըստ աղբյուրներից մեկի՝ զեկույցն «ամբողջությամբ կեղծ էր և քիչ էր մնում պատերազմ հրահրեր»։
Չինական նավի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը կարող էր հանգեցնել երկու երկրի միջև զինված հակամարտության։





























