Եվրամիությունը շաբաթ օրը ափսոսանք է հայտնել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցել պատրաստվող պաղեստինյան պատվիրակությանը վիզաներ տրամադրելուց ԱՄՆ-ի հերթական մերժման կապակցությամբ և Վաշինգտոնին կոչ է արել վերանայել այդ որոշումը, հայտնում է Euractiv-ը։
«Մենք ցավում ենք երկրորդ տարին անընդմեջ Պաղեստինի պատվիրակության անդամներին մուտքի վիզաներ չտրամադրելու որոշման համար», — հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը։
ԱՄՆ պետքարտուղարությունն այս շաբաթ տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ հաջորդ շաբաթ Նյու Յորքում սպասվող նստաշրջանից առաջ վիզաներ չի տրամադրի Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասին և նրա պատվիրակության մյուս անդամներին։



























