Չինաստանի երեք քաղաքացիներ Նովոսիբիրսկում  փայտերով ծեծել են տեղի երկու բնակիչների, որոնցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է:

Հետաքննության տվյալներով, 2012թ. մայիսի 19-ի վաղ առավոտյան Չերեպանովոյի  սղոցարանում տեղի երկու բնակիչների եւ Չինաստանի երեք քաղաքացիների միջեւ հակասություն է ծագել, որի ընթացքում երեք չինացիները փայտերով ծեծել են տեղի երկու բնակիչների: Տղամարդկանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է, երկրորդը հիվանդանոցում է, գրում է «Սիբիրսկոյե ագենստվո նովոստեյ»-ը:

Սղոցարանը, որտեղ տեղի է ունեցել կռիվը, պատկանում է Չինաստանի քաղաքացու: 2012թ. մարտից այնտեղ 14 չինացի եւ երկու ռուս բանվորներ էին աշխատում:

Նախնական վարկածով` երկու տուժածները սղոցարան են եկել ռուս բանվորներից մեկի հետ հաշիվ պարզելու, ինչի ընթացքում հակասություն է ծագել չինացիների հետ: