Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մայիսի 21-ին` ռազմական շքերթի փորձի ժամանակ, Եմենի մայարքաղաք Սանայում:

Զոհվել է առնվազն 50 զինվորական:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», մահապարտը զինվորական համազգեստ է հագել եւ ներթափանցել շքերթի անցկացման վայր: Շքերթը պետք է կայանար մայիսի 22-ին: Ակնկալվում էր, որ դրան մասնակցելու է Եմենի նախագահ Աբդ Րաբբո Հադին:

Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի հեռանալուց հետո իրավիճակը երկրում զգալիորեն բարդացել է: Երկրում ակտիվացել են իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունները, մասնավորապես «Ալ-Կաիդայի» Եմենի կառույցը: