Ռուսաստանի ԱԻՆ-ում հաղորդել են Ինդոնեզիայում վթարի ենթարկված SSJ-100-ի պարամետրային ձայնագրիչի որոնումները դադարեցնելու մասին:

Գերատեսչության ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ պարամետրային ձայնագրիչի որոնումները դադարեցվել են ռուսական կողմի որոշմամբ: «Այն ամենն, ինչ հնարավոր էր անել վթարի վայրում, արվել է», - հաղորդել է նա:

Պարամետրային «սեւ արկղը» ուղեւորատար օդանավերում տեղակայվող երկուսից մեկն է: Այն գրանցում է թռիչքի պարամետրերը: 

Superjet-100-ի մյուս ձայնագրիչը, որը գրանցել է  օդաչուների բանակցությունները,  հայտնաբերվել էր աղետի վայրում մայիսի 16-ին:  Հաղորդվել է, որ օդաչուների բանակցությունները պահպանվել են բարձր մակարդակով,  եւ կատարվում է նրանց վերծանությունը: 

Մայիսի 21-ին ԱԻՆ-ը մի քանի թռիչքներ կիրականացնի Ինդոնեզիայից Ռուսաստան: Կտեղափոխվեն աղետի վայրում հայտնաբերված  ընկած ինքնաթիռի ավելի քան 120 հատվածներ:

Ավելի վաղ մայիսի 21-ին հաղորդվել էր, որ  փորձագետները պարզել են  Superjet-100-ի բոլոր զոհերի ինքնությունը:

Superjet-100-ն աղետի էր ենթարկվել Ինդոնեզիայում մայիսի 9-ին` ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռում եղել են 45 մարդ, այդ թվում` 8 ռուս: Նրանք բոլորը զոհվել են: