2026 թվականի նոյեմբերի 1-ից Ռուսաստանում կսկսեն ստուգել էթիլային սպիրտի և ալկոհոլային արտադրանքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների ղեկավարների և գլխավոր հաշվապահների գործարար համբավը։ Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթղթի համաձայն՝ վերահսկող մարմինները կստուգեն, որպեսզի ընկերությունների սեփականատերերի, նրանց տնօրենների խորհուրդների և գործադիր մարմինների անդամների, ղեկավարների ու գլխավոր հաշվապահների վերաբերյալ տվյալները չլինեն անբավարար գործարար համբավ ունեցող անձանց հատուկ ցանկում։
Նոր պահանջները տարածվում են էթիլային սպիրտի արտադրության լիցենզիա ունեցող կազմակերպությունների, այդ թվում՝ դեղագործական ոլորտում օգտագործվող սպիրտի, ինչպես նաև ալկոհոլային արտադրանքի արտադրության, պահպանման և մատակարարման վրա։
Միևնույն ժամանակ, պահանջները չեն տարածվում գինեգործական արտադրանք արտադրողների վրա։
Որոշումը նաև նախատեսում է որոշ տեսակների ստուգումների անցկացման ժամանակ փաստաթղթերի ձևակերպման պարզեցում։
Փաստաթուղթը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։





























