Բրոնզե դարում մեր նախնիներն ունեցել են սոցիալական ցանցի իրենց տարբերակը: Նման եզրակացության են եկել գիտնականները, ովքեր Ռուսաստանում եւ Շվեդիայում հետազոտել են քարերի վրայի նկարները:

Բրիտանացի գիտնականները համոզված են, որ հայտնաբերված նկարազարդ քարերն օգտագործվել են ցեղախմբերի միջեւ շփման համար: Ըստ այդմ, նկարները հնարավորություն են տվել գիտելիքներ ձեռք բերել եւ խորհուրդներ փոխանակել, օրինակ որսի եւ գոյատեւման միջոցների շուրջ: Բացի այդ, ըստ հնագետների, նախնադարյան մարդիկ հազարամյակներ շարունակ վերադարձել են նույն վայրեր, քանի որ նման շփումը նրանց հարմարավետության եւ միմյանց հետ կապի զգացողություն էր տալիս, հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով The Daily Mail-ը:

«Facebook-ի կարգավիճակների նման, քարերի վրայի նկարները շատ սոցիալական են թվում եւ բաց են մեկնաբանությունների համար»,- պնդում է Քեմբրիջի համալսարանի հնագետ Մարք Սեփուելը:

Գիտնականներն ուսումնասիրում են քարերի վրայի նկարների երկու հատվածներ, որտեղ առկա է շուրջ 2500 պատկեր` ռուսական Զալավրուգում եւ շվեդական Նեմֆորսենում: