Այսօր լրանում է Լիբանանում տպագրվող «Ազդակ» թերթի 85-ամյակը: Այն հիմնադրվել է որպես մասնավոր թերթ, բայց առաջին իսկ օրվանից եղել է դաշնակցականների հայեցողության տակ, այնուհետեւ դարձել ՀՅԴ պաշտոնաթերթ: Այս մասին  այսօր` մայիսի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, թերթն ունի նաեւ իր կայքը, տարբեր հավելվածներ` սկսած մանկականից, ունի նաեւ արաբական տարբերակ, որն ուղղված է արաբ ընթերցողին:

Թերթի առաքելությունն է ներկայացնել ոչ միայն տեղի հայկական համայնքի իրադարձություններն ու տեսակետները, այլեւ Հայաստանին վերաբերող իրադարձությունները: «Ազդակ» թերթի մշակույթի բաժնի պատասխանտու Մովսես Հարկելյանն էլ ասաց, որ «Ազդակը» ոչ միայն դասական արվեստագետներին է ներկայացնում, այլեւ մեծ տեղ է հատկացնում երիտասարդ արվեստասերներին: