Լիբանանի հայ համայնքը այդ երկրի խորհրդարանում ունի հինգ տեղ, իսկ կառավարության մեջ` երկու հայ նախարար: Այս մասին, այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, Լիբանանում իրավիճակը բարդ է, բայց հաշվի առնելով, որ այդ երկիրը կարեւոր թատերաբեմ է տարծաշրջանային հարցերում, այնտեղ ավելանում է հայերի ազդեցությունը քաղաքական տեսանկյունից:
Ասուլիսին հրավիրված, Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի մշակույթի բաժնի պատասխանտու Մովսես Հարկելյանն էլ ասաց, որ Լիբանանում հայերի թիվը պակասել 140-150 հազարով, բայց, ըստ նրա, միասնականությունն ամրանում է: Հարկելյանի ներկայացմամբ, հայկական դպրոցները եւ աշակերտների թիվը նվազել է. այս պահին կա ընդամենը 7200 աշակերտ, այնինչ նախկինում այդ թիվը 18 հազար էր: Պատճառների շարքում, նա նշեց փաստը, որ ծնողները հաճախ իրենց երեխաներին այլ դպրոցներ են տանում, նաեւ արտագաղթում են, ավելանում են օտարերկրացիների հետ ամուսնությունները:
Այդուհանդերձ, լիբանանահայերի շրջանում հայախոսությունը պահպանվում է:
Նշենք, որ Լիբանանում գործում է «Հայկազյան» համալսարանը:




























