Հայաստանի ԱԳՆ-ում, այսօր` մայիսի 21-ին, տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցություն Հայաստանի եւ Օմանի միջեւ: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Օմանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յուսուֆ Ալ-Հարթին: Սա առաջին քաղաքական խորհրդակցությունն է երկու երկրների միջեւ, եւ կողմերը համոզվածություն հայտնեցին, որ այս խորհրդակցությունը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու եւ իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու համար ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը: Մասնավորապես, կարեւորվել է տնտեսական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը:

Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մի շարք խնդիրների: Փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրել է նաեւ արցախյան հիմնահարցի շուրջ առկա զարգացումներին: