ՀԱՊԿ-ն կայացած կազմակերպություն է, որի հետ հաշվի են նստում. դա գործունակ կազմակերպություն է, ով էլ ինչ ասի: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, մայիսի 21-ին, կայացած հեռուստակամուրջի ընթացքում, որ նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20 եւ ՀԱՊԿ 10-ամյակին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ կազմակերպությունը ժամանակին ստեղծվել է ԽՍՀՄ նախկին երկրների անվտանգության համար Միության փլուզումից եւ քաղաքակիրթ բաժանումից հետո, նաեւ երիտասարդ անկախ պետությունների ուժային կառույցների ստեղծմանն աջակցելու նպատակով: Տվյալ պահին, ըստ Բորդյուժայի, համապատասխան նորմատիվ-իրավական բազա է ստեղծվել, բավարար պոտենցիալ կա առկա խնդիրների լուծման համար: Նա նաեւ նշել է, թե ընթացիկ շաբաթվա ընթացքում, կազմակերպության տարելիցի նշման շրջանակներում կայացել են ԵԱՀԿ ԽՎ Խորհրդի նիստեր, մի ամբողջ շարք միոջցառումներ:

Նա նաեւ նշել է, թե ՀԱՊկ շրջանակներում քայլերի համակարգման անհրաժեշտությունը: Որպես սպառնաիք նա նշել է կազմակերպության սահմաններին անկայուն վիճակը, որոշ երկրների կողմից ճնշումներ բանեցնելու փորձերը, ընդ որում լրատվամիջոցների ակտիվ ներգրավմամբ: Ըստ Բորդյուժայի, փորձը ցույց է տալիս, որ լրատվամիջոցների օգտագործումն իր արդյունավետությամբ չի զիջում ռազմական մեթոդներին: