ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է նոր կառավարության կառուցվածքի եւ կազմի մասին հրամանագիրը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է, որ նոր կառավարությունը երեք/քառորդով նոր մարդկանցից է բաղկացած: «Որքա՞ն նոր անձինք կան»,- հետաքրքրվել է Պուտինը: «Ես նայեցի, երեք/քառորդ մասը նոր մարդիկ են»,- ասել է Մեդվեդեւը, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Կառավարության նոր կազմում ընդգրկված են`

Կառավարության ղեկավար` Դմիտրի Մեդվեդեւ,

Առաջին փոխվարչապետ- Իգոր Շուվալով,

Փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար-Վլադիսլավ Սուրկով,

Փոխվարչապետներ` Դմիտրի Կոզակ, Դմիտրի Ռոգոզին, Արկադի Դվորկովիչ, Օլգա Գոլոդեց, Ալեքսանդր Խլոպոնին:

Կառավարության կազմում 21 նախարար կա, հայտնվել է երկու նոր պաշտոն` Հեռավոր Արեւելքի զարգացման եւ բաց կառավարության հետ կապերի նախարար:

Ֆինանսների նախարար` Անտոն Սիլուանով,

Էներգետիկայի`Ալեքսանդր Նովակ,

Տնտեսական զարգացման` Անդրեյ Բելոուսով,

Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության` Մաքսիմ Տոպիլին,

Տրանսպորտի` Մաքսիմ Սոկոլով,

Սպորտի` Վիտալի Մուտկո,

Գյուղատնտեսության` Նիկոլայ Ֆյոդորով,

Կապի եւ հեռահաղորդակցության` Նիկոլայ Նիկիֆորով,

Տարածքային զարգացման` Օլեգ Գովորուն,

Հեռավոր Արեւելքի զարգացման` Վիկտոր Իշաեւ,

Արդյունաբերության եւ առեւտրի` Դենիս Մանտուրով,

Բնապահպանության եւ բնական ռեսուրսների` Սերգեյ Դոնսկոյ,

Կրթության եւ գիտության` Դմիտրի Լիվանով,

Մշակույթի` Վլադիմիր Մեդինսկի,

Առողջապահության` Վերոնիկա Սկվորցովա:

Իրենց պաշտոնները պահպանել են արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը, պաշտպանության` Անատոլի Սերդյուկովը, ԱԳ` Սերգեյ Լավրովը:

ԱԻն նախարար է դարձել Վլադիմիր Պուչկովը, ներքին գործերի` Վլադիմիր Կոլոկոլցեւը, իսկ Միխայիլ Աբիզեւը նշանակվել է բաց կառավարության հետ կապերի նախարար: