Չինաստանի Նախագահ Սի Ծինփինը Միացյալ Նահանգներ կատարելիք առաջիկա այցի ընթացքում ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանգամանալից կքննարկի երկկողմ հարաբերություններն ու գլոբալ խաղաղությանն ու զարգացմանն առնչվող կարևոր հարցերը։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը։

«Այցի ընթացքում նախագահ Սի Ծինփինն ու նախագահ Թրամփը մտքերի խորացված փոխանակում կունենան չին-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև աշխարհում խաղաղության ու զարգացման կարևոր հարցերի շուրջ», — ճեպազրույցի ընթացքում ասել է նա։ — «Բարձր մակարդակի դիվանագիտությունն անփոխարինելի ռազմավարական դեր է խաղում չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությունը որոշելու գործում»։