Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, «ԶԻԼ» և «Mercedes»-ի մահացած վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։