ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի պատվիրակությունը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներառել Չիկագոյի համաժողովի ամփոփիչ զեկույցում։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Չիկագոյի համաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպման ժամանակ Գյուլը նշել է, թե Թուրքիան  Ղարաբաղի հարցում մինչեւ վերջ շարունակելու է աջակցել Ադրբեջանին։