Մոսկվայում մայիսի 21-ին Ռուբլեւո-Ուսպենյան մայրուղու վրա սպանվել Վրաստանի զինված ուժերի նակին գեներալ, Բաթումի 25-րդ բրիգադի հրամանատար Ռոման Դումբաձեն: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը: Անհայտ անձինք մոտոցիկլետով մոտեցել, գնդակահարել են նրան եւ հեռացել:
2010թ. Ռուսաստանի նախագահի հրամանագրով Դումբաձեն ռուսական քաղաքացիություն էր ստացել: Նշենք, որ Դումբաձեն Վրաստանի եւ Աջարիայի իշխանությունների միջեւ հակամարտության ժամանակ հրաժարվել էր ենթարկվել Վրաստանի նախագահին եւ հայտարարել, թե անցնում է Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի հրամանատարության տակ: Դրա համար նա ձերբակալվել եւ երկար ժամանակ պահվում էր մեկուսարանում:




























