Հայաստանի տարածքում, մայիսի 22-26-ին, շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. քամին հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երեւանում, մայիսի 22-26-ը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: