Triumph International ճապոնական ընկերությունը մտածել է, թե ինչպես օգնել կանանց դիմանալ ամառային շոգ օրերին` հագնել աշխարհում միակ  Super Cool Bra հովացնող կրծկալ, հաղորդում է  goyvesti.ru-ն:

Եթե հավատալ կանխատեսումներին, ապա գլոբալ տաքացումն իսկապես գլոբալ կլինի, սակայն ոչ միայն տաքացում, այլեւ սառեցում:

Կան վարկածներ, որ ձմեռը երկար եւ ցուրտ կլինի, ամառը երկար եւ շոգ կլինի, իսկ գարունը եւ աշունը կլինեն կարճ, աննշան: Երբ ջերմաստիճանը հասնի ծայրահեղ աստիճանի, կարելի է հանել ճապոնական դիզայնի հրաշքը` զովացնող Super Cool Bra կրծկալը, եւ ամբողջ օրը վայելել զովը:

Ընդ որում, այն  «աշխատում է» շատ պարզ եւ մարտկոցների, լարերի, արեւային մարտկոցների եւ այլ էլեկտրոնիկայի կարիք չունի. կրծկալն ունի հատուկ գրպաններ, որտեղ պետք է սառը ջուր լցնել, կամ էլ  դնել հատուկ գելային բարձիկներ` նախապես դրանք մի քանի ժամ սառցարանում պահելով:  Սպասվում է, որ  դա կօգնի կանանց դադարել շոգից տառապելուց, համենայն դեպս, մարմնի ռազմավարական կարեւոր  մասը կլինի հարմարավետ եւ զով վիճակում: