Ռուսաստանից ԱՊՀ երկրներ ֆիզիկական անձանց ուղարկած գումարների ծավալը 2011 թվականի արդյունքներով աճել է 2010 թվականի ցուցանիշի համեմատ: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Ռուսաստանի բանկի տվյալներին:
Ըստ աղբյուրի` նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կազմել է 16,744 միլիարդ դոլար: 2010 թվականին ԱՊՀ երկրներ Ռուսաստանից փոխանցվել էր 13,525 միլիարդ դոլար:
ՌԴ-ից դրամական միջոցների փոխանցման առաջատար նորից դարձել է Ուզբեկստանը` 4,909 միլիարդ դոլար ցուցանիշով: Այնուհետեւ հաջորդում են Տաջիկստանը եւ Մոլդովան`2,752 եւ 1,647 միլիարդ դոլար: Ամենաքիչ միջոցներ ուղարկել են Թուրքմենիա` 22 միլիոն դոլար:
IV եռամսյակում ԱՊՀ փոխանցումների քանակը նվազել է III եռամսյակի համեմատությամբ` հասնելով 4,434 միլիարդ դոլարի:
Անցյալ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մասնավոր փոխանցումների ծավալը կազմել է 5,041 միլիարդ դոլար, որը ռեկորդ է առնվազն երկու տարվա համար:




























