Սեպտեմբերի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագութամբ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը ցերեկային ժամերին կշարունակվի։ Ինչպես Հայպետհիդրոմետից հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +32+34։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +29+31,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +21+26, 

Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+27,

Տավուշում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+31,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+32,

Արարատում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +31+34, 

Արմավիրում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +31+34, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +31+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +32+35,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +26+30։