Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական շրջաններում կրկին երաշտի սպառնալիք է ստեղծվել, ինչի հետեւանքով միջազգային շուկայում նկատվում է ցորենի գնի կտրուկ աճ: Ըստ zol.ru կայքի` Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովն արդեն իսկ հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամասում ցորենի եւ հատիկաընդեղային կուլտուրաների բերքը 2011 թ. համեմատ մոտ 27%-ով կկրճատվի: Աշնանացանի մի մասն արդեն «մահացել է»` երկարաշունչ ձմռան, այնուհետ` տեղումների սակավության պատճառով: Ընդ որում` եթե առաջիկա 2 շաբաթների ընթացքում անձրեւներ չտեղան, ապա բերքի կորուստը Հյուսիսային Կովկասում շատ ավելի մեծ կլինի: Ֆրանսիական Agritel գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի ցորենի բերքի 2012 թ. կանխատեսումը` 56 մլն տոննայից մինչեւ 50-53 մլն տոննա:
Երաշտի սպառնալիք կա նաեւ Ուկրաինայում, որը նույնպես Հայաստանին ցորենի հիմնական մատակարարներից մեկն է:
Այս լուրերի հետեւանքով միջազգային շուկայում տեղի է ունեցել ցորենի գների կտրուկ աճ: Օրինակ` Չիկագոյի բորսայում
մայիսի18-ին ցորենը թանկացել է միանգամից 5.7%-ով` մեկ տոննան արժեր 255 դոլար: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում լավ բերք է սպասվում, փորձագետների մի մասն այն կարծիքի է, որ տարվա ընթացքում ցորենի լուրջ
դեֆիցիտհամաշխարհային մասշտաբով չի առաջանա:
Առայժմ միջազգային շուկայի այս զարգացումները Հայաստանի վրա չեն անդրադարձել, սակայն առաջիկայում հնարավոր է
ալյուրիորոշ թանկացում, եթե Ռուսաստանից եւ Ուկրաինայից մատակարարումներն ընդհատվեն կամ թանկանան:



























