Թեև Դոնալդ Թրամփն արգելել էր CNN-ի մուտքը Սպիտակ տուն, հեռուստաալիքը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ամերիկացի առաջնորդին լուսաբանում է մամուլի փուլի մյուս լրագրողների հետ միասին։
Թրամփն ավելի վաղ իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ CNN-ը բացասական է լուսաբանում իր վարչակազմի գործունեությունը և կեղծ լուրեր տարածում։
Երեքշաբթի օրը Գլխավոր ասամբլեայի դահլիճի մուտքի մոտ Սպիտակ տան փուլի համար հատուկ հարթակ են հատկացրել և խնդրում են չզբաղեցնել այն։
«Տեղը նախատեսված է միայն Սպիտակ տան մամուլի փուլի և CNN հեռուստաալիքի համար»,— զգուշացնում են ՄԱԿ-ի մամուլի ծառայության աշխատակիցները։
Սպասվում է, որ Թրամփը շուտով կժամանի։ Երեքշաբթի նախատեսված է նրա ելույթը Գլխավոր ասամբլեայում։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ ԳԱ-ի շրջանակում, ավանդույթի համաձայն, կանցկացվի բարձր մակարդակի շաբաթը։ Ընդհանուր քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 22-ից 26-ը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին։ Ռուսաստանը կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը․ նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 26-ին։




























