Նյու Յորքի երկու Սիթի-ֆիլդ եւ Արթուր Էշի անվան մարզադաշտերում մայիսի 20-ին կայացել են Նյու Յորքի հրեական կրոնական համայնքի հանրահավաքները ընդդեմ ինտերնետի:
Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, վկայակոչելով New York Post-ը, ակցիային մասնակցել է 64 հազար տղամարդ, իսկ կանանց մուտքն արգելված է եղել:
Րաբբի Վաքսմանը մասնակցել է երկու ակցիաներին էլ եւ կոչ արել արգելել Facebook-ը, որը «անբարոյականության ականապատ դաշտ է, որում առաջ ընթանալ հնարավոր չէ անգամ ֆիլտրերով»: Եւս մեկ ծայրահեղ ուղղափառ` Էյթան Կոբրեն Facebook-ին մեղադրել է ամուսնությունների կործանման մեջ:




























