Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ այժմ իրավապահներն իրենց տուն են եկել և ահաբեկում են.
«Կրքոտ հիստերիկը չի հանգստանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այս պահին Հայաստանում չեմ, ոստիկաններ է ուղարկել իմ տուն՝ երեխաներիս, որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկելու համար։
Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2021 թվականին հենց այն վայրում, որտեղ այժմ կանգնած են այդ ոստիկանները, պայթեցվել էր ամուսնուս ավտոմեքենան։ Մինչ օրս անհայտ է մնում, թե ով է տվել այդ հանցագործությունն իրականացնելու հրամանը»,- գրել է նա։




























