Իտալիայի հյուսիսում գտնվող Բրեշիա քաղաքում 41-ամյա հայրը վեցերորդ հարկի պատշգամբից ցած է նետել երկու երեխաներին, հետո էլ ինքն է նետվել:
Ինչպես տեղեկացնում է Giornale di Brescia-ն, գովազդային նախկին գործակալ Մարկո Տուրինին նման քայլին դիմել է կնոջ հետ հերթական վեճից հետո:
Նա ինքնասպանություն է գործել` նախապես սպանելով 4-ամյա աղջկան եւ 14 ամսական տղային:
Նման արարքի ամենահավանական պատճառը տղամարդու «ընկճախտն» է եղել: Նա տարուց ավելի է կորցրել է աշխատանքը, չի կարողացել նորը գտնել եւ այդ պատճառով էլ սպանել է իր երեխաներին:
Նրա կինը, որն այդ պահին տանն է եղել, շոկային վիճակում հիվանդանոց է տեղափոխվել:




























