ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում իրանական պատվիրակության հետ ավարտված անուղղակի բանակցությունների փուլից հետո և հայտարարել, որ միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մենք միջնորդների մասնակցությամբ երկարատև բանակցություններ ենք վարել իրանական պատվիրակության հետ, որոնք ողջ օրվա ընթացքում շրջում էին երկու կողմերի միջև։ Նրանք հաջողությամբ ավարտեցին քննարկումների փուլը, որը, ինչպես մենք հույս ունենք, կլինի կառուցողական և խոստումնալից»,- գրել է Ուիթքոֆը X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում են ունեցել Իրանի պատվիրակության հետ։ Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի խոսքով՝ այդ հանդիպումը տևել է երեք ժամ և «շատ լավ է անցել»։