Պարսից ծոցի տարածաշրջանից մատակարարումների ավելացման հույսերի ֆոնին նավթի գները չորեքշաբթի օրվա դրությամբ շարունակում են նվազել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նոյեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 98,43 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,82 դոլարով (0,83%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման համեմատ։ Երեքշաբթի օրվա դրությամբ պայմանագրերն էժանացել են 1,09 դոլարով (1,09%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 99,25 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,32 դոլարով (1,46%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,2 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 1,85 դոլարով (2%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,52 դոլարի։



























