Սեպտեմբերի 24-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին մի փոքր կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16-ից +18, վաղը ցերեկը՝ +31-ից +33։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+26,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+27, 

Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,

Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+32,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+32,

Արարատում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +32+34, 

Արմավիրում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +32+34, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +34+36,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +27+31։