Թուրքիայում իսլամիստական «Երջանկություն» (SP)կուսակցությունը սկսել է ստորագրահավաք. «Ոչ թե Եվրամիության ասածն, այլ՝ ժողովրդի ասածը թող լինի. ամուսնական անհավատարմությունը թող կրկին քրեական հանցանք համարվի» կարգախոսով։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ «Երջանկություն» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Քամալաքը առաջինն է մասնակցել ստորագրահավաքին՝ հայտարարելով, թե իրենց կուսակցությունը միակն է, որ ցանկանում է, որ ամուսնական հավատարմությունը համարվի քրեական հանցանք։
Այն քննադատություններին, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը եւ «Երջանկություն» կուսակցությունը հենվում են «Ազգային տեսակետի» սկզբունքների վրա, Մուսթաֆա Քամալաքը պնդել է, թե իշխող կուսակցությունը ուզում է Եվրամիություն մտնել, իսկ ըստ իրենց, Թուրքիայի Մերձավոր Արեւելքն է, Իսլամական միությունը։




























