ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «Էնդրյուս» ավիաբազայում անձամբ կդիմավորի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ խախտելով շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը։ Սեպտեմբերի 23-ին այս մասին հայտնել է Financial Times պարբերականը։
«1962 թվականին թռիչքուղու վրա Ջոն Քենեդիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանի հանդիպումից ի վեր՝ սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ նախագահն անձամբ դիմավորում է համաշխարհային առաջնորդի այս բազայում»,- նշված է հոդվածում։
Պարբերականն ընդգծում է, որ նման քայլը խորին հարգանքի դրսևորում է։




























