Անկարայում ձերբակալել են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների միջոցով բարձրաստիճան պետական գործիչների, այդ թվում՝ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կեղծ լուսանկարներ ստեղծած տղամարդուն։ Սեպտեմբերի 23-ին այս մասին հայտնել է Cumhuriyet պարբերականը։
«Մեհմեդ Չ․-ն, որն, ըստ հաղորդումների, տեղադրել է արհեստական բանականության միջոցով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և [Թուրքիայի] արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ ստեղծված լուսանկարները, ձերբակալվել է»,- նշված է հոդվածում։
Անկարայի դատախազության տվյալներով՝ կասկածյալը ստացված լուսանկարները տեղադրել է WhatsApp մեսենջերի իր էջում՝ ազդեցիկ կապեր ունենալու կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով։
Քննության շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել ենթադրյալ ազդեցության ապօրինի օգտագործման և ապատեղեկատվության տարածման հոդվածներով։ Քննչական գործողությունները շարունակվում են․ իրավապահ մարմիններն ուսումնասիրում են ԱԲ կիրառմամբ պատրաստված պատկերների ստեղծման և տարածման հանգամանքները։



























