ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքեցին արցախցիների խնդիրների վերաբերյալ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկում, երբ դրա ընթացքում հիշատակվեցին Արցախի  պետական մարմինները, օրինակ, խորհրդարանական խմբակցությունները:

Քննարկման մեկնարկին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ նիստին ներկա են Արցախի ԱԺ խմբակցությունները՝ ներկայացնելով նաև դրանց ղեկավարների անունները։

Քննարկման մեկնարկից մոտ 20-30 րոպե անց ՔՊ-ի պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները լքել են նիստերի դահլիճը։ Որպես հեռանալու պատճառ նրանք նշել են քննարկման ընթացքում հնչած ձևակերպումները՝ մասնավորապես «Արցախի խորհրդարանի ներկայացուցիչներ», «Արցախի խմբակցությունները ներկայացնող պատգամավորներ» և նման այլ արտահայտություններ։