Facebook-ի բաժնետոմսերի գինը վաճառքի երկրորդ օրը նվազել է նախնական 38 դոլարից: Nasdaq բորսայում արժեթղթի գինը հասել է 36,77 դոլարի, ինչը 3,82 տոկոսով պակաս է մայիսի 18-ին գրանցված 38,23 դոլար ցուցանիշից:

Բաժնետոմսերն ավելի են նվազել` հասնելով 35,35 դոլարի մեկ հատի համար: Այդ մասին ասվում է բորսայի տվյալներում:

Նշենք, որ ներդրողները կորուստներ են կրել, որ սոցցանցի բաժնետոմսերի առաջին վաճառքները ուշ են սկսվել համակարգչային խափանման պատճառով: Nasdaq-ում նշել են, որ հայտերի ընդունման պատմությունը վերականգնելուց հետո հնարավոր կլինի պարզել տուժածներին եւ փոխհատուցել վնասները:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի բաժնետոմսերն ամեիկյան  NASDAQ բորսայի փակման օրը` մայիսի 18-ին, արժեցել  են  38,37 դոլար` միայն  1%-ով ավելի ընկերության բաժնետոմսերի նախնական տեղակայման սկզբնական արժեքից:

Facebook ընկերությունը նախօրեին  IPO էր անցկացրել 38 դոլար արժեքով: Facebook-ի բաժնետոմսերը NASDAQ-ում սկսել են վաճառվել 42 դոլարի սահմանում`  10,8% -ով բարձր նախնական գնից:

Օրվա ընթացքում սոցկայքի արժեթղթերը վաճառվել են 38-ից 43 դոլարի սահմանագծում: Թեպետ վերլուծաբաններն սպասում էին Facebook-ի բաժնետոմսերի կտրուկ աճ աճուրդի հենց առաջին օրը, սոցկայքի բաժնետոմսերը ակնկալված 30-50% աճին չեն հասել: