«Microsoft» ընկերությունը գործարկել է «So.Cl» որոնման համակարգը, որը ներառում է սոցիալական ցանցի, որոնման համակարգի, կրթական պորտալի տարրեր եւ այժմ արդեն բաց է բոլորի համար:

Որոնման այս համակարգը չի հավակնում մրցակցել գոյություն ունեցող խոշոր սոցիալական ցանցի եւ որոնողական համակարգերի հետ, որոնց «աննուները» թեեւ չեն նշվում, սակայն ակնհայտ է, որ խոսքը  Facebook-ի եւ Google-ի մասին է, հաղորդում է «Միր» ընկերությունը:

«So.Cl»-ը փորձարարական հետազոտական նախագիծ է` ուսուցման նպատակով սոցիալական որոնում ստեղծելու համար: Այն ստեղծվել է «Microsoft FUSE Labsв» հետազոտական լոբորատորիայի  կողմից` Վաշինգոնի, Նյու Յորքի եւ Սիրակուզի համալսարանների հետ համագործակցաբար, որոնց ուսանողները պորտալի կենսունակությունը փորձարկում են անցած տարեվերջից: