Որոտան գետի վրա, Սպանդարյան եւ Անգեղակոթ գյուղերի մոտ, կկառուցվի հերթական փոքր ՀԷԿ-ը: Այն գտնվելու է 1810 մետր նիշի վրա, այսինքն` ավելի բարձր, քան Որոտանի կասկադի ամենաբարձր` Սպանդարյանի ՀԷԿ-ը, սակայն ավելի ցածր, քան Սպանդարյանի ջրամբարը: Ամենայն հավանականությամբ` նոր ՀԷԿ-ը նույնպես օգտվելու է Սպանդարյանի ջրամբարի հոսքից:
ՀՀ կառավարությունը մայիսի 24-ի նիստում կքննարկի Սպանդարյան գյուղական համայնքի հողերի մի մասի կատեգորիան փոխելու հարցը` փոքր հէկ-ի գլխամասային հանգույցի շինարարության թույլտվության համար:
Նորակառույց ՀԷԿ-ը տարեկան կարտադրի 1.82 մլն ԿՎՏ/ժամ էլեկտրաէներգիա, համայնքում կստեղծվի 4 նոր աշխատատեղ, կկատարվի 325 մլն դրամի ներդրում:



























