Մեկ շնչի հաշվով հանրապետությունում ամսական սպառողական ծախսերը կազմում են 28.6 հազ. դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Վերջին ուսումնասիրություններն այս առումով վերաբերում են 2010 թ.: Սակայն հանրապետության տարբեր շրջաններում սպառողական ծախսերի չափն էապես տարբերվում է:

Այսպես` ամենաշատ ծախսողները Երեւանում են` ամսական 34.7 հազ. դրամ, իսկ ամենաքիչը` Գեղարքունիքում` 21.9 հազ. դրամ: Համեմատաբար շատ են ծախսում նաեւ Սյունիքի մարզում` 31.9 հազ. դրամ:

Մյուս մարզերի տվյալները հետեւյալն են. Տավուշ` 29.9 հազ. դրամ, Վայոց Ձոր` 27.2 հազ. դրամ, Արմավիր` 26.1 հազ. դրամ, Արագածոտն` 25.4 հազ. դրամ, Լոռի` 25.3 հազ. դրամ, Արարատ` 25.1 հազ. դրամ, Շիրակ` 25 հազ. դրամ, Կոտայք` 23.5 հազ. դրամ: