Սամարայում ուշույի աշխարհի չեմպիոն, Ադրբեջանցի Ջանփոլադ Բուդագովին 13 տարի են տվել ավազակության, մեքենայի առեւանգման եւ ոստիկանի սպանության համար:
Սպանված ոստիկան Սամվել Մեհրաբովի հարազատները դժգոհություն են հայտնել նման դատավճռից:
Պետական մեղադրողը պահանջել է 21 տարվա ազատազրկում, դատարանն ավելի մեղմ դատավճիռ է կայացրել` հաշվի առնելով երկու փոքրիկ երեխաների առկայությունը:
Դատավճռից դժգոհ են երկու կողմերն էլ եւ մտադիր են բողոքարկել այն: Վճռաբեկ բողքի քննությանը կարելի է սպասել մի քանի ամսից:
Հիշեցնենք, որ Սամվել Մեհրաբովն սպանվել էր Սամարայում 2011թ. օգոստոսին: «Վոդոպադ» սրճարանում երկու խմբերի միջեւ վիճաբանություն է եղել: Բուդագովը դանակահարել է Սամվելին, որից հետո անհետացել դեպքի վայրից:
Երբ սպանության մասին տեղեկություն տարածվեց, ադրբեջանական ԶԼՄ-ները շտապեցին շեշտադրել այն, որ ադրբեջանցի հանցագործը երրորդ պետության տարածքում սպանել է ոչ այնքան ոստիկանի, որքան հայի` այդպիսով արդարացնելով նրա հանցագործությունը:



























