Ֆրանսիայի հարավում բնակվող ընտանիքներից մեկն իրենց մեքենան գրանցել է մանկահասակ որդու վրա, քանի որ ընտանիքի չափահաս անդամները երթեւեկության կանոնների «մոլի» խախտողներ են, ապա փոքրիկը պետք է վճարի 23 հազար եվրոյի տուգանք:
Անթիբ քաղաքի դատավորը որոշել է դատարան հրավիրել 2010թ. հուլիսից առնավազն 70 չվճարած անդորրագիր ունեցող «Fiat Punto»-ի սեփականատիրոջը: Դատարանի զարմանքը մեծ է եղել, երբ պարզվել է, որ սեփականատերը չորս տարեկան երեխա է:
Խնդիրն այն է, որ օրենքով նման բան թույլատրվում է: Դեռ 1984թ-ին օրենսդիրենրը վերանայել էին տրանսպորտային միջոցները դեռահասների անունով գրանցելու հնարավորությունը, ովքեր 16-17 տարեկանում մեքենա վարել են սովորում: Սակայն օրենքում չի նշվել մեքենայի տիրոջ նվազագույն տարիքը, պարզաբանում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ծնողները դատարան չեն ներկայացել` չնայած բազմաթիվ ծանուցագրերին: Դատական նիստի ժամանակ դատավորն ստիպված է եղել հաստատել, որ մեղադրական վճիռ չի կարող կայացնել: Միաժամանակ չվճարված տուգանքները չեղյալ չեն համարվել, եւ հենց չորսամյա փոքրիկը պետք է վճարի 23 հազար 138 եվրո տուգանքը:




























