Կաննի փառատոնն այս անգամ աչքի է ընկել ոչ միայն իր ֆիլմերով, այլեւ քրեական պատմություններով: Նախօրին ռեժիսոր եւ դերասան Ալեքսանդր Սեմակինը, ով Ֆրանսիայում է` իր «Տրանզիշն» ֆիլմի ներկայացման համար,  անհայտ տղամարդու կողմից ծեծի է ենթարկվել: Պարզվել է, որ ռեժիսորը փորձել է պաշտպանել անծանոթ աղջկան,  սակայն շուտով լուրեր են տարածվել, թե իբր ռեժիսորը նման սկանդալ արհեստականորեն է հրահրել` իր ֆիլմը շրջանառելու համար, գրում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մեկ օր անց տեղեկատվություն է տարածվել ռուս գրող Լենա Լենինային կողոպտելու մասին: Նա շքեղ դեֆիլեից հետո իր սկանդալային հագուստով վերադարձել է հյուրանոց, որտեղ նրան տեղեկացրել են, թե նրա հետ ցանկանում է ընթրել իտալացի կոմս Մոնտին:

Ընթրիքը հանգիստ եւ հաճելի է անցել: Ընթրիքի կեսին Լենան մի պահ հեռացել է ընթրիքի սեղանից, եւ վերադառնալուց հետո ոչ միայն չի գտել «կոմսին», այլ իր պայուսակը, որտեղ եղել են ադամանդե ականջօղեր, հեռախոս, մեքենայի բանալիները եւ դրամապանակը:

Բացի այդ, անհետացել է նրա մորթե շքեղ թիկնոցը, գրում է LIVEstory-ն:

Աղջիկը այդ ամենից բացի, խնդիրներ է ունեցել ընթրիքի համար վճարելու հարցում: Բարբախտաբար նրա հետ նույն հյուրանոցում է  եղել հայտնի դերասան Ալեք Բոլդուինը, ով էլ վճարել է ընթրիքի համար: