«Ջերմուկ գրուպ» ընկերությունն ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Այս մասին որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։ Ներկրվող հումքն ու սարքավորումներն օգտագործվելու են պոլիէթիլենային ջերմակայուն թաղանթի արտադրության համար։

Նույնատիպ արտոնություն է տրամադրվել նաև «Պրոմաս» ընկերությանը, որը ներմուծվող հումքով նախատեսում է հոսքագծի վրա դնել ներքնակների, անկողնային պարագաների և կահույքի արտադրություն։