Այսօր` մայիսի 21-ին, Մալիի նախագահի նստավայր են ներխուժել հարյուրավոր ցուցարարներ եւ պահանջել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դիոնկունդե Տրաորեի հրաժարականը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Reuters-ը, ակտիվիստները ցանկանում են նախագահի պաշտոնակատարի պաշտոնում տեսնել զինվորական խունտայի առաջնորդ, կապիտան Ամադու Սանոգոյին:
Նշենք, որ հենց Սաննոգոն է ղեկավարել Մալիում հեղաշրջումը մարտի 22-ին, երբ զինվորականները, դժգոհ լինելով երկրի հյուսիսում տուարեգների ապստամբության նկատմամբ իշխանությունների արձագանքից, իշխանությունից հեռացրին նախագահ Ամադու Տումանի Տուրեին:
Ապրիլի կեսերին խունտայի ղեկավարն իշխանությունը հանձնեց խորհրդարանի նախագահ Դիոնկունդե Տրաորեին, ով պետք է ղեկավարեն կառավարությունը, մինչեւ նոր նախագահի ընտրությունը:




























